Monday, 13 05 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է
Բանկերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի օրակարգում է
Բագրատ Գալստանյանը Գրողների միությունում է
Բուժաշխատողների համար կսահմանվի պարտադիր դասընթացների ցանկ՝ կոնկրետ իրավիճակով պայմանավորված
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը

Արմեն Ալավերդյանը հարստությունը դիզել է հայրենասիրության շնորհիվ

Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանն անցած դարավերջից հարկային ոլորտում տեղակալ է աշխատում: Մինչ ֆինանսների նախարարության և ՊԵԿ-ի միավորումը՝ 2014 թվականը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ էր: Մի քանի ղեկավար է փոխել Ալավերդյանը, սակայն ինքն աներեր է:

Նա համարվում է համակարգի մեծահարուստներից մեկը, ով ներգրավված է ոլորտին առնչվող մի շարք բիզնեսների մեջ: Եվ չնայած երկրում տնտեսական վայրիվերումներին, ճգնաժամին, Ալավերդյանի և իր կոլեգաների եկամուտները սրընթաց աճում են: Իհարկե, պաշտոնական հայտարարագրերով նրանք բավականաչափ համեստ միջոցներով են ներկայանում:

Երեկ Ազգային ժողովում, ի թիվս այլ հարցերի, Ալավերդյանի հետ զրուցեցինք նաև իր՝ հարկային ոլորտում երկարակեցության գաղտնիքի, այն հատկությունների շուրջ, որոնց շնորհիվ հաջողեցնում է ամուր մնալ իր տեղում՝ չնայած նախկին ու ներկա ղեկավարների վատ հարաբերություններին: Ալավերդյանը հուզեց իր պատասխաններով, համոզում էր, թե հայրենասիրության շնորհիվ է ամրապնդված այդ ոլորտում: Ավելի հուզիչ էին իր այն վստահեցումները, թե իր եկամուտները գոյանում են աշխատավարձից և ավանդի տոկոսադրույքից:

Այսպիսի սրտաճմլիկ վստահեցումներ էր անում նաև մյուս փոխնախարարը՝ Արթուր Աֆրիկյանը, ով մաքսային ոլորտի հնաբնակներից և մեծահարուստներից է: Նրան են պատկանում «Աֆրիկյան պանդոկներ»-ի ցանցը և այլ բիզնեսներ: Հարցին, թե ինչպես է անդրադարձել տնտեսական ճգնաժամը հարկային-մաքսային լծակներով գործարարի բիզնեսների վրա, նա էլ փորձեց հավատացնել, թե աշխատավարձով է գոյատևում, իսկ նշված ցանցը պատկանում է իր բարեկամներին: «Ես բիզնես չունեմ, ապրում եմ սովորական կյանքով»,- ասաց նա:

Ի տարբերություն Աֆրիկյանի՝ Ալավերդյանն ինչպես օլիգարխներին հարկելու վերաբերյալ հավաստիացումները, այնպես էլ իր եկամուտների վարար աղբյուրները ճգնում էր ավելի «հիմնավոր» ներկայացնել, թե բացի աշխատավարձից, բանկում ավանդ ունի, ինչի տոկոսադրույքից էլ գոյանում են միլիոնները: «Շնորհակալ եմ, որ իմ մասին էդ կարծիքն ունեք, Աստված տա ես էդ հարստությունն ունենայի, ես ասեմ, որ հարուստ չեմ, ես ունեմ միջինից բարձր եկամուտներ: Վերջին 4-5 տարիների ընթացքում իմ օրինական եկամուտները կազմել են միջին հաշվով 13-15 միլիոն դրամ մեկ տարվա ընթացքում: Անցած տարվա համեմատ, ցավոք սրտի, փոքր-ինչ ավելի անկում է եղել, քան նախորդ տարի, բայց Ձեզ ասեմ՝ իմ ստացած աշխատավարձը և պարգևատրումները միջին հաշվով 8-9 միլիոն դրամ են, մնացած եկամուտս ավանդներից ստացված տոկոսավճարից է: Էդ էլ կարող եմ ասել՝ ինչից է ձևավորվել. 2011 թվականին ինձ պատկանող անշարժ գույքից ես որոշել եմ ձերբազատվել և միջոցը դնել հայրենի բանկերից մեկում՝ որպես ավանդ, ես բիզնես չունեմ գեթ մեկ հատ»,- «անկեղծացավ» ֆինանսների փոխնախարարը:

Հարկային ոլորտում յուղոտ պաշտոն զբաղեցնող անձի այս վստահեցումները շատ ներդաշնակ էին համակարգում իր երկարակեցության «գաղտնիքներին». «Սիրում եմ իմ աշխատանքը, սիրում եմ իմ պետությունը, սիրում եմ աշխատել… եթե սիրես քո աշխատանքը, քո երկիրը, արդյունքները իրենց զգացնել են տալիս»: Մեր դիտարկումից, թե միգուցե բոլոր ղեկավարների պահանջները կատարում է, փոքր-ինչ վրդովվեց: «Եթե Դուք իսկապես ուզում եք արդարության ուղղությամբ գնաք, եկեք սկզբունքային լինեք, ձեզ ինչն է հետաքրքրում, դուք ասացիք՝ երկարակեցությունը ինչով է պայմանավորված, ասացի՝ աշխատանքով է պայմանավորված, գործի նկատմամբ սեր, ինչու ոչ՝ նաև հայրենասիրությունը, այ պետական բոլոր պաշտոնյաներին դա պետք է, էն մնացածը՝ ծառայել սրան-նրան, ինձ էդ մարդկանց ծառայելը երբեք չի հետաքրքրել, եթե ծառայեի, մյուսը կգար և կհեռացներ»,- ինքնավստահ հայտարարեց մեր զրուցակիցը, ում համար զբաղեցրած պաշտոնը լիովին բավարար է պետությունը, աշխատանքը այդչափ սիրելու համար:

Իսկ թե պետության, աշխատանքի հանդեպ իրենց «ծով սիրուց» որքան է տուժում պետության տնտեսությունը, վտանգվում ապագան, դրա մասին էլ կփաստեն օրեցօր փակվող, անտանիք փոքր ու միջին բազմաթիվ ձեռնարկությունները, իրենց գործունեության հետևանքով երկրից հիասթափվող ու արտագաղթող քաղաքացիները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում