Tuesday, 07 05 2024
Ի՞նչ, տաճարը հաղթելու է փողոցին, սրճարանները փակելու ենք մոմի վաճառքի կետ ենք բացելո՞ւ
16:50
Նոր օրենքը կվտանգի Վրաստանի եվրոատլանտյան ուղին. Միլլեր
Կառավարության նիստը տեղի կունենա վաղը
16:40
Լեհաստանում գաղտնալսման սարքեր են հայտնաբերել շենքում, որտեղ տեղի է ունենալու կառավարության նիստ
Գործընթացը «բեկեցինք». հետո՞
Այս պահի դրությամբ լրիվ դրական է՝ ի շահ մեզ. Կիրանցի վարչական ղեկավար
Բաքվի հետ մինչև նոյեմբեր պատրաստ եմ պայմանագիր կնքել հայտնի սկզբունքների շրջանակներում
16:24
Մակրոնը և Սի Ծինփինն անկախ պաղեստինյան պետության ստեղծման կոչ են արել
Հույս ունեմ՝ Ալմաթիի հանդիպումը վերջինը կլինի. նախկին ԽՍՀՄ որևէ երկրում չպետք է բանակցել
16:12
«ԱՄՆ-ն զորքեր Ուկրաինա չի ուղարկելու». Միլլեր
Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին
16:08
FLYONE ARMENIA ավիաընկերության GULFSTREAM G-450 բիզնես դասի օդանավը Հայաստանում է
Մեծ անհանգստություն եմ ապրում, երբ ՀՀ ղեկավարությունը մեկնում է Մոսկվա․ վարչապետի անձը վտանգված է
15:50
Երեք ամիս է՝ Ղրիմի կամուրջով ռազմական բեռ չի առաքվում
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը
Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի երկնիշ աճ է գրանցվել
15:30
Մակրոնը և Սի Ծինփինը հանդես են եկել Իրանի միջուկային խնդրի խաղաղ լուծման օգտին
Անահիտ Մանասյանը Ժնևում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի նիստին
15:20
Վլադիվոստոկում ամերիկացի զինծառայողի են ձերբակալել
15:10
Սի Ծինփինը Մակրոնին կոչ է արել համատեղ ջանքերով կանխել նոր «սառը պատերազմը»
Մհեր Գրիգորյանն ու Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Անվտանգության տարակուսելի երաշխիքը
14:55
Բորելը ԵՄ երկրներին կոչ է արել բոյկոտել Պուտինի երդմնակալության արարողությունը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ալեն Սիմոնյանն ու Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում Արևմուտքի հետ երկխոսությունից
14:30
Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը Հայաստանին 100 մլն դոլար վարկ է հատկացրել
Սահմանազատումը Տավուշից ենք սկսել՝ սրան գնացել ենք պատերազմը դելեգիտիմացնելու համար
Թուրքիան 10 մլն դոլարով տուգանել է Meta-ին
Տավուշում տեղադրվող սյուները ՀՀ անվտանգության սյուներն են. Փաշինյան

Ռուսաստանի հարավում երկու հայ ճաղերի ետևում է լրտեսության մեղադրանքով

Ռուսաստանի հարավում` օտարերկրյա պետությունների օգտին լրտեսության մեղադրանքով այս պահին ճաղերի հետևում գտնվող անձանցից առնվազն երկուսը հայեր են: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը՝ հղում անելով «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը:

Գործակալության թղթակիցը տեղեկացնում է, որ խոսքը Անվտանգության դաշնային ծառայության Կրասնոդարի երկրամասի վարչության վարույթում գտնվող գործերի մասին է:

«Իրավապահները տեղեկացնում են, որ Անվտանգության ծառայության Կրասնոդարի երկրամասային վարչությունը ավարտին է հասցնում [ռուսաստանցի] զինծառայողների նկատմամբ հարուցված քրեական երկու գործերի նախաքննությունը: Երկու դեպքում էլ մեղադրանքը նույնն է` պետական դավաճանությունը», – հաղորդում է «Ինտերֆաքս»-ը` հավելելով, սակայն, որ իրավապահներից ստացած այս տեղեկատվության պաշտոնական հաստատումը դեռևս առկա չէ: Հայտնի չէ նաև, թե հատկապես որ օտարերկրյա պետության օգտին էին լրտեսում ձերբակալվածները:

Քրեական գործերից մեկով անցնում է ռուսաստանցի մի զինվորական` Նահատակյան ազգանունով, ով ևս մեղադրվում է հայրենիքի դավաճանության մեջ: «Ուշագրավ է, որ մեղադրյալը շատ վատ է ռուսերեն խոսում, ուստի քննչական գործողություններին և դատական նիստերին թարգմանիչ է մասնակցում», – գրում է «Ինտերֆաքս»-ը` նշելով նաև, որ լրտեսության մեջ կասկածվող զինծառայողների ձերբակալությունները, որպես կանոն, համընկնում եմ ռազմական հակամարտությունների ակտիվացման հետ: «Զինծառայողների համար սահմանված պատիժը, որպես կանոն, նույնն է` ազատազրկում, զրկում կոչումից և պետության կողմից շնորհված պարգևների առգրավում», – ասում է գործակալության աղբյուրը:

Լրտեսության մեջ մեղադրվող մյուս հայի ազգանունը Քեսյան է: «Ինտերֆաքս»-ի տեղեկություններով՝ նա ճաղերի հետևում է գտնվում արդեն գրեթե մեկուկես տարի: «Սոչիի բնակիչ Քեսյանի տանը Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները խուզարկություն անցկացրեցին Սոչիի Օլիմպիական խաղերի ավարտից մեկ օր անց: Հաջորդ օրը Քեսյանը ձերբակալվեց հայրենիքի դավաճանության մեղադրանքով: Այդ օրվանից ավելի քան մեկ տարի է անցել, սակայն Քեսյանի մասին որևէ տեղեկատվություն չեն հաղորդում ոչ Անվտանգության ծառայության տեղական վարչության մամուլի ծառայությունը, ոչ էլ տարածաշրջանային լրատվամիջոցները», – գրում է «Ինտերֆաքս»-ը:

Ընդհանրապես, գործակալության  պնդմամբ, Անվտանգության դաշնային ծառայության վարույթում գտնվող գործերի նախաքննությունը աչքի է ընկնում թափանցիկության գրեթե իսպառ բացակայությամբ:

 

Մանրամասները՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում