Մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով ԵՄ գործակալության (FRA) տվյալներով, որը երեքշաբթի օրը հաշվետվություն է հրապարակել ԵՄ-ի ներսում և դրա սահմաններից դուրս ներգաղթյալների աշխատանքի օգտագործման մասին, շահագործման դեպքերի մեծ մասը տեղի են ունենում գյուղատնտեսության, շինարարության, հյուրանոցային բիզնեսի, տնային ծառայությունների մատուցման ոլորտներում, ինչպես նաև գործարաններում:
«Տնտեսության տարբեր ոլորտներում և աշխարհագրական գոտիներում աշխատապայմանների խախտումից բողոքող բոլոր աշխատողներին միավորել են միանման խնդիրները՝ աշխատանքի ցածր վարձատրություն (ժամում 1 եվրո և ավելի քիչ), չկանոնակարգված աշխատանքային օր, 7-օրյա աշխատանքային շաբաթ, ապրելու վատ պայմաններ, արձակուրդի բացակայություն»,- ասվում է հաշվետվությունում:
Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում լիտվացի բանվորներն ապրել են ֆերմաներում շատ վատ, գործնականում հակասանիտարական պայմաններում:
Ինչպես նշել են գործակալությունում, գլխավոր խնդիրը, որը թույլ չի տալիս դադարեցնել աշխատանքի շահագործումը, ԵՄ տարբեր երկրներում աշխատանքային օրենսդրությունների տարբերությունն է:











































