Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Նոր թանկացման վտանգավոր ազդակներ, որոնք պետք է կանխել

Էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը երեկ հայտարարել է, որ 2016 թվականից Հայաստանի գազալցակայանները բերվելու են ԵՏՄ չափանիշներին, որոնք անվտանգության ավելի խիստ չափանիշներ են, քան այն, որ կան այսօր Հայաստանում: Վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանի գազալցակայաններում տարբեր պատճառներով տեղի են ունեցել հինգ պայթյուններ, դառնալով մադկային զոհերի պատճառ:

Այս բլից վիճակագրությունը վկայում է ոլորտում առկա, մեղմ ասած, անմխիթար և բարձիթողի վիճակի մասին, այն մասին, որ պատկան մարմինները չեն իրականացրել համապատասխան վերահսկողություն անվտանգության չափանիշների պահպանման առումով: Իսկ էկոնոմիկայի փոխնախարարն ասել է, որ վերահսկողությունն իրականացնող գերատեսչությունը Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունն է: Թե ինչպիսին կլինի պատկերը հինգ պայթյուններից հետո՝ դժվար է կանխատեսել:

Մի բան հստակ է, որ գործ ունենք Հայաստանի տնտեսության ամենաեկամտաբեր և պահանջարկ վայելող ոլորտներից մեկի հետ: Հայաստանում օգտագործվող մասնավոր ավտոմեքենաների ճնշող մեծամասնությունն այսօր էժանության պատճառով լիցքավորվում է գազով, քանի որ բենզինը բավական թանկ է: Այս ոլորտը նաև ամենամեծ ստվերն ունեցող ոլորտներից է: Այստեղ գոյություն չունի ՀԴՄ կտրոն հասկացությունը, երկար ժամանակ առկա էր թեյավճարի հասկացություն, այժմ դա, ըստ էության, պահպանվում է հազվադեպ գազալցակայաններում, սակայն այնուամենայնիվ կա:

Այս ոլորտում էլ, ինչպես ամենուր, կան գերիշխող դիրքեր, և Երևանում, օրինակ, այդպիսին ունի ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ընդհանրապես, գազալցակայանների բիզնեսում պատահական մարդիկ գրեթե չկան, բոլորը հիմնականում բարձրաստիճան պաշտոնյաներ են, որոնք առնվազն մեկ-երկու լցակայան հանրապետության տարբեր հատվածներում ունեն: Ի՞նչ կփոխեն այստեղ ԵՏՄ-ի չափանիշները՝ դժվար է ասել, սակայն այն, որ ԵՏՄ-ի ավելի խիստ չափանիշների ներդրումը Հայաստանում կարող է սպառնալ մեքենաների լիցքավորվող գազի թանկացմամբ, դա էլ իր հերթին մի շարք այլ ապրանքատեսակների և ծառայությունների, օրինակ՝ տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարց կարող է առաջ բերել, միանշանակ է:

Խնդիրն այն է, որ խիստ չափանիշները, բնականաբար, ենթադրում են որոշակի միջոցառումներ: Սա էլ իր հերթին ենթադրում է ծախսեր: Իսկ Հայաստանում, ինչպես գիտենք, հատկապես իշխանական և մերձիշխանական շրջանակների պատկանող բիզնեսներում նման ծախսերը չեն արվում սեփական գրպանից: Նման ծախսերն արվում են հասարակության հաշվին, և սա էլ կարող է դառնալ գազի գնի թանկացման պատճառ: Այսինքն՝ գազալցակայանների ոչ պատահական տերերը չեն հրաժարվի իրենց բարձր շահույթներից հանուն անվտանգ սպասարկման, հանուն քաղաքացիներին անվտանգ ծառայություն մատուցելու, և նրանք կստիպեն, որ քաղաքացիները վճարեն դրա համար: Իսկ սա անթույլատրելի է, քանի որ կհարվածի ոչ միայն քաղաքացիների գրպանին, այլ նաև տնտեսությանը:

Եվ ուրեմն, արդեն այսօրվանից խնդիրը պետք է լինի կառավարության ուշադրության կենտրոնում, և այսօրվանից պետք է ձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր, որպեսզի անվտանգության նոր և խիստ չափանիշների ներդրումը չբերի լիցքավորվող գազի գնի աճին: Ոլորտի շահութաբերությունը լիուլի հնարավորություն է տալիս անվտանգությունը ծածկել գազալցակայաններում թագավորող օլիգարխիայի եկամուտների հաշվին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում