Monday, 13 05 2024
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը

«BIGLEMON»-ի գործատուն թրաֆիկինգի է ենթարկում, դատարանն էլ՝ քրեական պատժով սպառնում

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ ավարտին է մոտենում, բայց դեռ չի ավարտվել Լուսինե Վարդանյանի գործի դատական քննությունը:

Նախորդ դատական նիստը հետաձգվել էր՝ նախագահող դատավորի՝ այլ գործով խորհրդակցական սենյակում լինելու պատճառով:

Կատարած աշխատանքի դիմաց չվճարված աշխատավարձի ստացման համար պայքարող Լուսինե Վարդանյանը կանգնեցվել է դատարանի առաջ: Աշխատավարձ չվճարած գործատուին «սուտ մատնելու համար» քաղաքացին քրեական հետապնդման է ենթարկվում: Աշխատավարձ չվճարած գործատուն դարձել է «տուժող», իսկ չվարձատրված աշխատողը հիմա ամբաստանյալ է, դրամատուրգի խոսքերով՝ «Աշխարհն, այո, շուռ է եկել»:

Մի՞թե դատարանն էլ քաղաքացուն մեղավոր կճանաչի ու քրեական պատիժ կսահմանի նրա նկատմամբ, ինչ է թե՝ ՀՀ քաղաքացին գործատուի հետ տարաձայնություն է ունեցել ու համարձակվել է բարձրաձայնել, թե չի ստացել իր մի քանի ամսվա աշխատավարձը, ինքը չի ստորագրել աշխատավարձի այն ցուցակները, որտեղ իր անվան դիմաց ստորագրություն է դրված:

Լուսինե Վարդանյանն ի սկզբանե 2014 թվականին դիմել է Աշխատանքի տեսչություն՝ հայտնելով, որ աշխատել է «Քեյ Ար Ջի ինվեստ» ՍՊԸ-ին պատկանող «BIGLEMON» ընկերությունում և 2013 թվականի հուլիսից մինչև դեկտեմբեր ամիսը աշխատավարձ չի ստացել: Վարդանյանը պահանջել է չվճարված աշխատավարձի վճարում և վերջնահաշվարկի կատարում:

Աշխատանքի տեսչությունը մերժել է Լ. Վարդանյանի դիմումը՝ հավատ ընծայելով գործատուի՝ «BIGLEMON» ընկերության տնօրեն Ռաֆայել Կանեցյանի ներկայացրած հակափաստարկներին՝ թե Լ. Վարդանյանի ամբողջ աշխատավարձն ու վերջնահաշվարկը վճարվել է: Տեսչությունն արձանագրել է, որ Ռ. Կանեցյանը կատարել է իր հարկային պարտավորությունները, ուրեմն, ենթադրվել է, թե Լ. Վարդանյանի աշխատավարձը երևի նույնպես վճարվել է:

arm135339562590

Այս գործում բոլոր ենթադրությունները մեկնաբանվել են ի վնաս բողոքող քաղաքացու…

2014 թվականի մարտի 21-ին, հղում կատարելով «Ժամանակ» թերթում հրապարակված հոդվածին, «Զորավիգ» թերթում տպագրվել է «Չկա իրավական լուծում» հոդվածը՝ Լուսինե Վարդանյանի գործի վերաբերյալ:

«Զորավիգ» թերթի հրապարակման հիման վրա, վարչական շրջանի դատախազության հանձնարարությամբ վարչական շրջանի ոստիկանությունում քայլեր են կատարվել՝ ստուգելու համար հրապարակման մեջ նշված հանգամանքները:

Ի սկզբանե Լուսինե Վարդանյանն իր խնդրի լուծումը փորձել է գտնել վարչական վարույթի, ապա քաղաքացիական, ոչ՝ քրեական դատավարության կարգով:

Բայց «Զորավիգ» թերթի հրապարակումից «ազդված» ՝ հետաքննչական մարմինը սեփական նախաձեռնությամբ գտել է Լուսինե Վարդանյանին, ու սկսել են համոզել, որ նա հաղորդում տա ոստիկանությունում՝ հիշյալ ընկերության կողմից աշխատավարձ չվճարելու, աշխատավարձի ցուցակներում իր ստորագրության, իր կարծիքով՝ կեղծման վերաբերյալ:

Լուսինե Վարդանյանը չի ցանկացել հաղորդում, իսկ հետո նաև դիմում գրել: Եվ համառություն դրսևորելով՝ հետաքննիչը Լուսինեի ամուսնուն էլ է հրավիրել դատախազություն, վերջինիս հորդորել են ազդել կնոջ վրա ու համոզել, որ կինը գործով բացատրություն տա:

Դատարանում հետաքննիչ Տիգրանյանը ցուցմունք է տվել, որ Լուսինե Վարդանյանի ամուսինը դատախազությունում հայտարարել է. «Ինչպե՞ս եք պատկերացնում: Ես, լինելով ոստիկանության աշխատակից, ու իմ կինը բացատրություն չտա՞»:

Արդյունքում Լ. Վարդանյանը համաձայնել է հաղորդում տալ 2014 թվականի ապրիլի 17-ին. «Հաղորդում եմ տալիս այն մասին, որ «BIGLEMON» ընկերությունում 2013 թվականի ամիսներին ինձ չի վճարվել աշխատավարձ, իմ կարծիքով, կեղծվել է աշխատավարձի ցուցակներում իմ ստորագրությունը: Նշված փաստի վերաբերյալ իմ պահանջը քննվում է դատարանում»: Այս հաղորդումը տվող քաղաքացուհին է մեղադրվում սուտ մատնության համար…

Ըստ ընդունված կարգի՝ քաղաքացին նախ պիտի դիմում ներկայացներ, ապա հաղորդում: Բայց այս գործով Լուսինեին համոզել են հաղորդում տալ, ապա ավելի դժվարությամբ համոզել են գրել դիմումը:

Նյութեր են նախապատրաստվել, ու չկարողանալով ապացուցել աշխատողին աշխատավարձ չվճարած, նրան աշխատանքային շահագործման ենթարկած գործատուի մեղքը, նախաքննական մարմինը Լուսինե Վարդանյանին է մեղադրել վերոհիշյալ հաղորդմամբ սուտ մատնություն կատարելու համար:

Սուտ մատնություն կատարող կարող է համարվել այն անձը, ով գիտակցում է, որ իր ներկայացրած տեղեկությունները կեղծ են, նա շատ լավ իմանում է, որ տվյալ հանցավոր արարքը չի կատարվել, և միտումնավոր կերպով սուտ տեղեկություն է հաղորդում իրականում չկատարված հանցավոր արարքի վերաբերյալ:

Մի՞թե Լուսինե Վարդանյանը համոզված էր, որ աշխատած բոլոր ամիսների համար իրեն աշխատավարձ է վճարվել ու միտումնավոր կերպով սուտ մեղադրում էր պարտաճանաչ գործատուին: Եթե այդպես լիներ, Լուսինե Վարդանյանն ի սկզբանե կգնար ոստիկանություն, ոչ թե Աշխատանքի տեսչություն ու քաղաքացիական դատարան…

Մի՞թե մինչդատական վարույթ իրականացնող մարմինը, առանց քրեական գործ հարուցելու, հարյուր տոկոսով ապացուցել է, որ Լուսինե Վարդանյանը ստացել է իրեն հասանելիք աշխատավարձը, որ Լուսինե Վարդանյանն իր ձեռքով է ստորագրել աշխատավարձի բոլոր ցուցակների մեջ, ու այդ ապացուցված, անհերքելի ճշմարտությունը հիմք է դարձել Լուսինեին «հիմնավոր»մեղադրելու համար:

Սակայն իրականությունն այն է, որ Լուսինեին մեղադրանք է առաջադրվել ենթադրությունների՛ հիման վրա: Այն դեպքում, երբ փորձագետ-ձեռագրագետն անգամ չի կարողացել որոշել՝ ո՞վ է իրականում ստորագրել աշխատավարձի ցուցակում Լուսինեի անվան դիմաց, նախաքննական մարմինը եզրակացրել է, որ դա Լուսինեն արած կլինի, և իր պարտաճանաչ գործատու Կանեցյանին նա ակնհայտ սուտ մեղադրանք է ներկայացրել՝ աշխատավարձի ցուցակում իր ստորագրության կեղծման վերաբերյալ:

Իր հաղորդման մեջ Լուսինեն գրել է, որ իր կարծիքով՝ իր ստորագրությունը աշխատավարձի ցուցակներում կեղծված է: Սա քաղաքացու ենթադրությունն է, կասկածը: Հաղորդման վերջում քաղաքացին տեղեկացնում է, որ գործը քննվում է դատարանում, այսինքն՝ քաղաքացիական դատավարության կարգով:

Լուսինե Վարդանյանը նույն այդ օրը գրել է. «Հաղորդումս ընդունեք հիմք, բացատրություն տալուց հրաժարվում եմ»:

Նրան հաջորդ օրը՝ ապրիլի 18-ին, ամուսնու «ներգրավմամբ», ամուսնու վրա նույնպես ճնշում գործադրելով՝ համոզել են, որ գրի դիմում:

Դիմումի մեջ Լուսինե Վարդանյանը նշել է, որ աշխատավարձի ցուցակներում իր ստորագրությունը կարող է կեղծված լինել կամ «BIGLEMON» ընկերության ղեկավար Կանեցյանի կամ, նրա ցուցումով՝ «մեկ այլ անձի կողմից»: Կանեցյանի անունը, ըստ Լուսինեի, նշվել է այն առումով, որ նա էր ընկերության ղեկավարը, նա էր վճարում աշխատավարձերը:

Մինչդատական վարույթն իրականացնող մարմնի կողմից նշանակված դատաձեռագրաբանական փորձաքննության կատարման ժամանակ ձեռագրագետ մասնագետը չի կարողացել միանշանակ եզրակացնել, որ աշխատավարձի ապրիլ ամսվա ցուցակում հաստատապես Լուսինեն է ստորագրել: Եթե մասնագետին է ոչ հստակ թվացել ստորագրությունը, ապա ինչո՞ւ չէր կարող այն կասկածելի թվալ քաղաքացուն, ով չէր ստացել մի քանի ամիսների աշխատավարձը, չէր ստորագրել հիշյալ ցուցակում և պայքարում էր իր աշխատավարձը ստանալու համար:

Դատաձեռագրաբանական փորձաքննության չեն ներկայացվել ընկերությունում Լուսինե Վարդանյանի աշխատանքային ողջ ժամանակահատվածի աշխատավարձերի ցուցակները, չեն ներկայացվել 2013 թվականի փետրվար, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների աշխատավարձերի ցուցակները, ինչը, ըստ Լուսինե Վարդանյանի շահերի պաշտպան Սուսաննա Սարգսյանի, կասկածի տեղիք է տալիս, քանի որ Լ. Վարդանյանն իր ցուցմունքում նշել է, թե 2013 թվականի հուլիսից մինչև դեկտեմբեր «BIGLEMON» ընկերությունը, ի դեմս Ռ. Կանեցյանի՝ իրեն աշխատավարձ չի վճարել, ինքը ոչ մի փաստաթղթի տակ չի ստորագրել:

Հետաքրքիրն այն է, որ մեղադրողը վերը հիշատակված դատաձեռագրաբանական փորձաքննության եզրակացության հետ միասին մեղադրանքի հիմքում դրել է նաև քաղաքացի Կանեցյանի նախաձեռնությամբ ավելի վաղ անցկացված դատաձեռագրաբանական փորձաքննության եզրակացությունը:

Քաղաքացի Կանեցյանը իր հայեցողությամբ ցուցակներ է ներկայացրել փորձագետներին, ու առանց Լուսինե Վարդանյանի ձեռագրի պարտադիր նմուշները վերցնելու՝ մեկ այլ փորձագետ եզրակացրել է, որ աշխատավարձի ցուցակներում բոլոր ստորագրությունները Լուսինե Վարդանյանինն են:

Հետագայում օրինական կարգով անցկացված փորձաքննությամբ փորձագետը կասկածելի է համարել ստորագրություններից մեկը, եզրակացրել է, որ ստորագրողի վերաբերյալ միանշանակ եզրակացություն տալ հնարավոր չէ:

Մեղադրող դատախազն էլ դատաձեռագրաբանական՝ միմյանցից տարբեր եզրակացությունները համարել է «միմյանց լրացնող»՝ անտեսելով կասկածելի ստորագրության առկայությունը, հետևաբար՝ քաղաքացու մոտ հիմնավոր կասկած առաջանալու հնարավորությունը:

Քրեական գործ հարուցելու հիմք հանդիսացող հրապարակման համար Լուսինե Վարդանյանն ի սկզբանե ոչ մի տեղեկություն չի տրամադրել: Նա քրեական ոլորտում խնդրի արծարծման մեջ է ներքաշվել ու իր իրավունքները պաշտպանողից վերածվել է քրեական հանցանք կատարողի՝ սուտ մատնողի:

Նախաքննության ժամանակ անտեսվել են ընկերության մի քանի աշխատակցուհիների ցուցմունքները, թե իրենք ևս ամիսներով չեն ստացել աշխատավարձ: Պատշաճ կերպով չի ստուգվել՝ տվյալ ընկերությունում թրաֆիքինգ տեղի ունեցե՞լ է:

Այս առումով ՀՀ Վճռաբեկ դատարանը արձանագրել է, որ հանրային մեծ վտանգավորություն ունեցող առանձին հանցագործությունների, մասնավորապես՝ թրաֆիքինգի վերաբերյալ հաղորդումների քննությունը պետք է այնպես իրականացվի, որ ապահովվի ոչ միայն գործի բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ քննությունը, այլև այդ ոլորտում ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների պատշաճ կատարումը՝ դրանց ամբողջ ծավալով: Շատ դժվար է պարզել թրաֆիքինգի առկայությունը կամ բացակայությունը՝ առանց քրեական գործի հարուցման ու նախաքննության անցկացման:

Այս գործով հնարավոր է՝ մինչդատական վարույթ իրականացրած, նյութերի նախապատրաստման փուլով սահմանափակված մարմինն իր կատարած թերի քննությունը եզրափակել, «հարցը փակել է» հաղորդում ներկայացրած քաղաքացու նկատմամբ ենթադրությունների հիման վրա մեղադրանք առաջադրելով:

Գործի քննության ընթացքում առաջացած չփարատված կասկածները, նույնիսկ ձեռագրագետ-փորձագետի կողմից եզրակացության մեջ հայտնած կասկածի պարագայում, չեն մեկնաբանվել հօգուտ մեղադրյալի:

Մնում է, որ սուտ մատնության համար դատարանի կողմից էլ մեղավոր ճանաչվի իր իրավունքների պաշտպանության, իր կատարած աշխատանքի դիմաց չվճարված աշխատավարձն ստանալու համար պայքարող քաղաքացին: Ու կարող ենք ասել, թե մարդու իրավունքների պաշտպանությունը մեր երկրում գտնվում է «եվրոպական» մակարդակի վրա…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում