«Եթե երբևէ Օդեսան, Աստված չանի, ընկնի, այդ ժամանակ Վրաստանն էլ կարող են ջնջել քարտեզի վրայից՝ ահա ինչն է նրանց միավորում: Դա այնքան ակնհայտ է, եթե դուք ուշադիր նայեք տարածաշրջանի աշխարհաքաղաքականությանը»,- ասել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ВВС-ին տված հարցազրույցում:
Սաակաշվիլին նաև պատմել է Օդեսայի մարզի ղեկավարի պաշտոնում իր նշանակվելու մասին՝ նշելով, որ համաձայնելով դառնալ Օդեսայի ղեկավարը՝ ինքը նկատի է ունեցել նաև վրացական շահերը, քանի որ Օդեսան սերտորեն կապված է Վրաստանում իրավիճակի հետ: «Դա իսկական ճակատային գիծ է՝ դիմակելու Պուտինին, պայքարելու կոռուպցիայի դեմ և ստեղծելու նոր չափանիշներ Ուկրաինայի ու ողջ տարածաշրջանի համար»,- նշել է նա:
Ըստ Սաակաշվիլիի՝ Ռուսաստանի համար «Օդեսան նրանց մենթալիտետի մասն է»:






































