Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը «Ռոլան Գարոս»-ի քառորդ եզրափակչում ուժերն է չափելու սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչի հետ: Նադալը մրցաշարի պաշտոնական կայքի հետ զրույցում նշել է, որ Ջոկովիչին համարում է աշխարհի լավագույն թենիսիստը:
«Ինձ սպասում է «Ռոլան Գարոս»-ում մարզական կարիերայիս ամենաբարդ քառորդ եզրափակիչներից մեկը: Ջոկովիչն այսօր լավագույնն է աշխարհում: Նա գերազանց մարզավիճակ է ձեռք բերել ու ընթացիկ մրցաշրջանում շատ քիչ է պարտվել:
Այնուամենայնիվ, կանեմ հնարավորը հաղթանակի համար: Վստահ եմ՝ ուժերս կբավականացնեն նման պայքարի: Պարտության դեպքում կշնորհավորեմ Ջոկովիչին ու կմտածեմ հաջորդ մրցաշարերի մասին»: