Thursday, 02 07 2026
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Անվտանգության մեծացող ու ցավոտ սպառնալիքները

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը այսօր հայտարարել  է, որ էլեկտրաէներգիան կթանկանա, իսկ թե ինչքան՝ չի կարող ասել, քանի դեռ ուսումնասիրում են հայտերը: Նազարյանը հայտարարել է, որ երևի մեկ շաբաթ կամ տասն օր հետո կասեն իրենց որոշման մասին: Ռոբերտ Նազարյանը միայն հայտարարել է, որ էլեկտրաէներգիայի գնի մեջ հանձնաժողովը չի ներառի շքեղության այն ծախսերը, որ հայտի մեջ ներառել է ՀԷՑ-ը:

Ինչպիսի հերոսություն և մեծահոգություն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից: Եվ ինչպիսի համեստություն, որ Ռոբերտ Նազարյանը դրա համար մեդալ չի ակնկալում: Խնդիրը այն է, որ այս հանձնաժողովի աչքի առաջ է Հայաստանի էներգետիկ ոլորտում տեղի ունեցել այն, ինչը հանգեցրել է մոտ 300 միլիոն դոլար պարտքի և ֆինանսատնտեսական ճգնաժամի: Խնդիրը լոկ թանկացումը չէ, և սա պարզ է արդեն բոլորի համար:

Խնդիրն այն է, որ Հայաստանի էլցանցերը կառավարվել են ծայրագույն անարդյունավետությամբ, և այս ամենը տեղի է ունեցել պետության լիակատար անտարբերության և ամենաթողության պայմաններում: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է լիներ այն մարմինը, որը ձեռքը պահելով զարկերակի վրա՝ պետք է աչալրջորեն հսկեր, թե ինչով է զբաղված ՀԷՑ-ը, ինչպես է այն կառավարվում, ինչ արդյունավետությամբ: Հայաստանի պետությունը պետք է մանրադիտակով հետևեր ռազմավարական այս ոլորտում մենաշնորհ ունեցող կառույցի կառավարմանը:

Սրա փոխարեն՝ Հայաստանի պետական ֆունկցիան եղել է ընդամենը ՀԷՑ-ի ղեկավարության ներկայացրած հայտերը քննելն ու ինչ-որ, այսպես ասած, փոխզիջումային սակագին հաստատելը՝ իբր չեն թանկացնում այնքան, ինչքան ՀԷՑ-ն է ուզում, բայց միևնույն ժամանակ թանկացնում են այնքան, որքան պետք է շահութաբերության աճի համար:

Մնում է պարզել, թե ինչի՞ դիմաց է Հայաստանը որպես պետություն, այդ պետության անունից հանդես եկող իշխանությունը գնացել նման «ազատական» միջավայրի ապահովման ՀԷՑ-ի համար:

Սովորաբար նման դեպքերում լինում է բացատրության երկու տարբերակ: Եթե ակնհայտորեն աչք է փակվել անարդյունավետ կառավարման և, մեղմ ասած, մսխումների վրա, ապա դա նշանակում է կա՛մ պարզապես կառավարման լիակատար ապաշնորհություն, անգիտություն, անգրագիտություն, ինչը ենթադրում է ուղղակի կադրային ջարդ բոլոր այն օղակներում, որոնք պատասխանատու են ոլորտի քաղաքականության և կարգավորման համար, կա՛մ էլ դա նշանակում է հանցակցություն այն ամենին, ինչ կատարվել է էլցանցերում: Իսկ դա արդեն նշանակում է ուղղակի քրեական գործեր բոլոր այն չինովնիկների, բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, որոնք ի պաշտոնե պարտավոր են եղել վերահսկել իրավիճակը, սակայն չեն կատարել իրենց պարտականությունը, այլ կերպ ասած՝ մատնվել են հանցավոր անգործության։

Թե հատկապես որն է այս երկու տարբերակներից՝ պետք է, բնականաբար, պարզեն իրավապահները՝եթե, իհարկե, Հայաստանն այդպիսի համակարգ ունի, որովհետև իրավապահ համակարգ ունենում են պետությունները: Սակայն էլեկտրաէներգիայի թանկացման և ՀԷՑ-երի ճգնաժամային վիճակի, 300 միլիոն դոլարի պարտքի պատմությունը վկայում է, որ պետություն Հայաստանում չկա: Պետություն լինելու պարագայում նման պատմություններ չեն լինում, բանը նման զարգացումների չի հասնում, իսկ եթե հասնում է, ապա իրավիճակի համար պատասխան են տալիս մեղավորները և ոչ թե շարքային քաղաքացիները՝ իրենց գրպանից վճարվող գումարներով:

Ահա այս իմաստով ՀԷՑ-ում տեղի ունեցողը այն ամենի ուղղակի ռենտգենային պատկերն է, ինչ կատարվում է Հայաստանում: ՀԷՑ-ի պատմությունը Հայաստանի պետական բնույթի ախտորոշումն է: Եվ այդ ախտորոշումը, մեղմ ասած, բավական վտանգավոր ու սարսափելի է պետության ապագայի տեսանկյունից, քանի որ ուղղակիորեն երևում է կոռուպցիոն այն ամբողջական ցանցը, որ քաղցկեղային մետաստազի նման տարածվել է Հայաստանի պետական օրգանիզմում: ՀԷՑ-ը դրա աղմկոտ և վառ մետաստազներից մեկն է, ինչպիսին է մեկ էլ, օրինակ, «Նաիրիտը», որոնց դեպքում «ցավային» ազդակները հասարակության համար լինում են շատ ավելի մեծ, քան այն համեմատաբար փոքր օջախների դեպքում, որոնց հասարակությունը նույնիսկ վարժվել է:

Ավելին՝ այսօր նմանօրինակ մեծ ցավերը հաճախակիանալու միտում ունեն նաև այն պատճառով, որ հասարակությունը թույլ տվեց իշխող համակարգին իրեն վարժեցնել ավելի փոքր կոռուպցիոն մետաստազներին, չընդդիմացավ դրանց այնպես, ինչպես կընդդիմանար պետական անվտանգության սպառնալիքներին: Արդյունքում սպառնալիքները սկսում են դառնալ ավելի մեծ ու ավելի ցավոտ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում