Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Ալվարո Մորատան հուսով է, որ կարող է գրավել «Բարսելոնա»-ի դարպասը Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակչում:
Մադրիդի «Ռեալ»-ի նախկին ֆուտբոլիստը նշել է, որ կատալոնական ակումբի դեմ հանդիպումներն իր համար միշտ հատուկ նշանակություն ունեն:
«Կփորձեմ հաղթել «Բարսելոնա»-ին` հանուն «Ռեալ»-ի երկրպագուների, ում հիասթափեցրի կիսաեզրափակչում: Իհարկե, ավելի կարևոր է, որ ես ցանկանում եմ գոլ խփել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակչում, ոչ թե կոնկրետ «Բարսելոնա»-ին»,- Cadena SER-ը մեջբերում է Մորատայի խոսքերը:








































