Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի ավտոմեքենայի ուղղությամբ ոստիկանության աշխատակիցները կրակ են բացել: Նախագահն ավտոմեքենայում չի եղել՝ հաղորդում է TASS-ը:
Վարորդը ուղևորվել էր ինքնաթիռի օդաչուի հետևից, որը պետք է պետության ղեկավարին հասցներ պաշտոնական մայրաքաղաք Սուկրե՝ հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Կարլոս Ռոմերոն:
Նրա խոսքերով՝ ձերբակալվել է 4 մարդ, ովքեր ցուցմունքներ են տալիս մահափորձի մեղադրանքով:
Դեպքը տեղի է ունեցել, երբ Կոչաբամբա քաղաքում ավտոմեքենան ճանապարհին հատել է մեկ այլ ավտոմեքենայի ճանապարհը, որում եղել են երկու ոստիկաններ: Իրավապահները կանգնել են և երկու անգամ կրակել հեռացող ավտոմեքենայի հետևից:









































