«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու բացմանը չեն մասնակցել Հովիկ Աբրահամյանի «ոխերիմ բարեկամներ»` ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ու ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Ի դեպ, եկեղեցու բացումն առանց միջադեպի չի անցել: Իշխանական էլիտայի անվտանգության «համար» հավատացյալների առջև իր դռները գոցած եկեղեցում պատարագի արարողության ավարտին, վերնաբեմի առաջնամասում, ուր նստած էին բացառապես «ընտանիքի» ներկայացուցիչները, երեխաներից մեկն ուշագնաց է եղել: Եկեղեցում աժիոտաժ է սկսվել, կանայք, ոտ ու ձեռ ընկած, աղաղակել են, սակայն միջոցառումը չի դադարեցվել, մինչ որ շտապ օգնությունը եկել-երեխային տարել է:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:









































