Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Քաղաքական ուժերը ՕԵԿ-ին հորդորում են առանցքում լինելու հավակնություններ չդրսևորել

«Օրինաց երկիրը» կիրակի օրը կուսակցության ընդլայնված նիստ է անցկացրել, որտեղ կարևորել է Հայաստանում «միասնական հասարակական-քաղաքական պլատֆորմի և օրակարգի ստեղծումը»: «Հաշվի առնելով երկրում առկա սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը և նպատակ հետապնդելով վճռական քայլեր ձեռնարկել Հայաստանի անվտանգության ապահովման, պետական և հանրային կյանքի բոլոր բնագավառներում համարձակ ու ժողովրդանպաստ բարեփոխումների խորացման, պետության տնտեսական առաջընթաց զարգացման և ժողովրդավարության խորացման համար, կարևորում է Հայաստանում միասնական հասարակական-քաղաքական պլատֆորմի և օրակարգի ստեղծումը»,- նշված է այդ կուսակցության հրապարակած հաղորդագրության մեջ:

Այդ կուսակցությունը որոշել է նախաձեռնել լայն կոնսոլիդացիա՝ երկրի խնդիրներով մտահոգ առավել շատ քաղաքական ուժերի և հասարակական ակտիվ շրջանակների ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության շահագրգիռ մասնակցությամբ: Կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն էլ այդ նիստի ժամանակ հայտարարել է, թե մինչ այդ քաղաքական կոնսուլտացիաներ են տեղի ունեցել 50-ից ավելի հասարակական և քաղաքական կազմակերպությունների հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել միանալու նախաձեռնությանը, իսկ գործընթացը կրում է շարունակական բնույթ:

«Առաջին լրատվական»-ը այսօր փորձեց խորհրդարանական ուժերից տեղեկանալ, թե Ա. Բաղդասարյանն արդյոք իրենց հետ քննարկե՞լ է այդ հարցը, կամ իրենք համաձա՞յն են այդ կոնսոլիդացիային: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն անգամ տեղյակ չէր, որ ՕԵԿ-ը նման հայտարարություն է հրապարակել: «Մենք կքննարկենք, տեսնենք, թե ինչ առաջարկ է, արձագանք կլինի: Ես չգիտեմ, թե բովանդակությունն ինչ է, և չեղած բովանդակության մասին չեմ կարող եզրակացություն անել»,- մեզ հետ զրույցում ասաց նա: Իսկ ընդհանրապես ՀԱԿ-ը կարո՞ղ է ՕԵԿ-ի հետ համագործակցել որևէ հարցի շուրջ: «Մենք խորհրդարանում ունենք համատեղ ստորագրություններ հավաքելու հաջողված փորձ և այլ ձևեր դեռևս չենք քննարկել»,- պատասխանեց Ա. Մանուկյանը:

Վերջինս նաև ավելացրեց, թե իրենք ունեն ծրագրեր ու մոտեցումներ, իրենց համախոհները: Եվ որ իրենց մոտեցումները շատ հստակ են ու ընդգծված: Ոչ մի անուրվագիծ բաներ չունենք: Որևէ մեկը չի կարող մեզ փափկամորթ, ոչ ճշգրիտ քայլերի մեջ մեղադրել: Մենք հայտարարել ենք, որ կոնսոլիդացիան մեզ ձեռնտու է, և որքան շատ, այնքան շուտ: Եվ այս պահին ամենևին շտապելու կարիք չկա: Ես գնում եմ իմ ծրագրով, թե որքան կոնսոլիդացիա կլինի, կտեսնենք»,- ավելացրեց պատգամավորը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, թե եթե ՕԵԿ-ն իրենց հետ նման թեմայով քննարկում արած լիներ, ինքն այդ մասին տեղյակ կլիներ: Բայց տեղյակ չէ: Ռ. Հակոբյանը նաև ավելացրեց, թե ինքը լայն ֆորմատով համագործակցությունների կողմնակից է, բայց ՕԵԿ-ին կոչ է անում ճշտել իր առաջարկի սկզբունքները: Բայց չէ՞ որ այդ կուսակցությունը պետական և հանրային կյանքի բոլոր բնագավառներում համարձակ ու ժողովրդանպաստ բարեփոխումներ է առաջարկում: «Բարեփոխում, իշխանափոխություն՝ դրանք թափառող ձևակերպումներ են: Պետք է հստակ ասել, թե ինչի մասին է խոսքը»,- ասաց Ռ. Հակոբյանը:

Արդյո՞ք ՕԵԿ-ի այդ նախաձեռնությունը չի նշանակում, որ 2017թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ այդ կուսակցությունը ցանկանում է համախմբել ոչ իշխանական դաշտի ուժերին և առանցքում ինքը լինել: «Ես չգիտեմ, թե ՕԵԿ-ն ինչ խնդիր է դրել, ես պարզապես կասեմ, որ ինքս կողմ եմ համախմբմանը: Գտնում եմ, որ ճիշտ քաղաքական զարգացումներ ապահովելու համար պետք է լայն ձևաչափով համախմբում լինի: Ես տեսնում եմ, որ դրա հիմքում պետք է լինեն առողջ, թափանցիկ, ժողովրդի համար համոզիչ շեշտադրումներ»,- ասաց Ռ. Հակոբյանը:

Վերջինս, սակայն, կարծում է, որ քաղաքական դաշտում ով ինչ խնդիր էլ դնի իր առաջ կամ մյուսներին առաջարկի, չպետք է իր շուրջը համախմբելու հավակնություններ ունենա: «Որովհետև դա արդեն որոշակի բարդույթավորում է դաշտը: Պետք է նստեն միասնական օրակարգ քննարկեն, և ոչ թե մեկի նախաձեռնությունը լինի կամ մեկի շուրջը ձևավորվի: Այդ միասնական օրակարգի հիմնական խնդիրը պետք է լինի լուրջ ձևաչափով համագործակցության դաշտ ձևավորելը»,- եզրափակեց Ռ. Հակոբյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում