Ղազախական Պավլոդար քաղաքի բնակիչը իր սիրելիին սիրո խոստովանություն է արել գետնից 800 մետր բարձրության վրա:
«Պավլոդարում սկսվել է պարաշուտային շրջանը, որին մասնակցում է ավելի քան 400 մարդ: Առաջին անգամ պարաշյուտով թռիչք իրականացնողների մեջ էր երիտասարդ մի զույգ», հայտնում է Interfax-ին պարաշուտային մարզաձևի շրջանային ֆեդերացիայի նախագահ Ռուսլան Ֆեկլիսովը:
Երբ աղջիկը պատրաստվում էր թռիչքի և մոտեցավ ինքնաթիռի դռանը, տղան ծնկի եկավ նրա առջև և նվիրեց նրան ծաղկեփունջ ու մատանի: «Աղջիկն անտեղյակ էր այդ անակնկալին, դրա համար էլ դժվար է ասել, թե ինչը նրան ավելի ցնցեց` թռի՞չքը, թե՞ տղայի սիրո խոստովանությունը», նկատել է Ֆեկլիսովը: Սիրո խոստովանությունից հետո երիտասարդը առաջինն է թռել` իր հետևից կանչելով սիրելիին: Զույգի թռիչքը բարեհաջող ավարտ է ունեցել:











































