Աբովյանի քաղաքապետի ընտրություններում առաջադրված թեկնածու Կարո Իսրայելյանը իրեն ծեծի ենթարկողին համարում է պատվեր կատարող՝ ակնարկելով նախկին քաղաքապետի ու նրանց թեկնածուի՝ Վահագն Գևորգյանի թիմին:
Հիշեցնենք, որ երեկ Կարո Իսրայելյանին ծեծի են ենթարկել Աբովյան փողոցում: Մի քաղաքացի, ով շուկայում պանիր վաճառող է, մոտեցել է քաղաքապետի թեկնածուին ու առանց որևէ բան ասելու հարվածել նրա ծնոտին, ապա դեմքի այլ հատվածներին: Ծեծին միջամտել են շուկայի աշխատողները, ինչից հետո Իսրայելյանը ոստիկանություն է կանչել:
«Սա պատվեր է, թե չէ նա անձամբ չէր կարող նման բան անել: Ես սա որակում եմ վերջին ստորություն, սրիկայություն, ինչն անթույլատրելի է նախընտրական շրջանում: Չի կարելի նման ստոր քայլերով առաջ գնալ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Կարո Իսրայելյանը:
Նրա հետ մեր զրույցն ավելի ամբողջական՝ տեսանյութում: