«Մեծ պայթյունի թեորիան» գիտության մասին ամենատարածված հեռուստաշոուներից է: Սերիալը ներկայացնում է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի մի քանի ուսանողների և դասախոսների արկածները:
Սերիալի հեղինակները հայտարարել են, որ Big Bang Theory Scholarship Endowment անվան կրթաթոշակ են հատկացնում Կալիֆոռնիայի Լոս Անջելեսի տեխնոլոգիական համալսարանի ուսանողներին՝ տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի ասպարեզներում հաջողությունների համար:
Ներկա պահին պարգևատրման ֆոնդը 4 մլն է: Այն աճում է շնորհիվ ֆիլմի պրոդյուսեր Չակ Լորիի ներդրումների: Ֆիլմի աստղերից Ջոն Գալեկին, Ջիմ Պարսոնսը, Քեյլի Կուոկո-Սվիթթինգը և այլք նույնպես իրենց ներդրումն ունեն: Սերիալի մասնակիցները ամուր կապեր ունեն համալսարանի անձնակազմի հետ, օրինակ՝ պրոֆեսոր Դեվիդ Սալցբերգը շոուի գիտական խորհրդատուն է:
Առաջին 20 թոշակառուների անունները կհայտարարվեն 2015թ. աշնանը հեռուստասերիալի նկարահանման հրապարակում: Այնուհետև ծրագրվում է յուրաքնչյուր տարի պարգևատրել ևս հինգ երիտասարդ հետազոտողների:








































