Հոլանդական ֆուտբոլի լեգենդ Մարկո վան Բաստենը գովեստի խոսքեր է հղել կատալոնական «Բարսելոնա»-ի հասցեին:
«Խաղամակարդակով ու ինտրիգով Չեմպիոնների լիգան գերազանցում է աշխարհի առաջնությանը: Չեմպիոնների լիգայի խաղերին հաճելի է հետևել:
«Բարսելոնա»-ի վերելքը սկսվել էր դեռ 10 տարի առաջ: Այս «Բարսելոնա»-ն կհաղթեր անգամ աշխարհի առաջնությունում»,- Վան Բաստենի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:








































