Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

ՀՀ նախաձեռնությամբ ընդունված Ցեղասպանության կանխարգելման բանաձևը՝ ժնևյան սեմինարի ուշադրության կենտրոնում

Մայիսի 29-ին Ժնևում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Ժնևում գործող ֆրանկոֆոն դեսպանների խմբի և «Universal Rights Group» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ տեղի է ունեցել սեմինար` նվիրված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների Խորհրդի նախորդ (մարտյան)` 28-րդ նստաշրջանի արդյունքներին և հիմնական ձեռքբերումներին։

Սեմինարին ներկա են եղել Մարդու իրավունքների խորհրդի նախագահ Յոախիմ Ռյուկերը, ով հանդես է եկել բացման խոսքով, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դեսպաններ, դիվանագիտական տարբեր առաքելությունների ներկայացուցիչներ, փորձագետներ:

Կազմակերպիչների կողմից, իբրև սեմինարի հիմնական բանախոս, հրավիրվել էր ՀՀ ներկայացուցիչը՝ ներկայացնելու Հայաստանի նախաձեռնությամբ Մարդու իրավունքների խորհրդի կողմից ս/թ. մարտի 27-ին ընդունված Ցեղասպանության կանխարգելման բանաձևը, որը դիտվում է իբրև նախորդ նստաշրջանի կարևորագույն ձեռքբերում: ՀՀ ներկայացուցիչն անդրադարձել է բանաձևի հիմնական դրույթներին, վերջինիս շուրջ կոնսենսուս ձևավորելու ուղղությամբ տարված աշխատանքներին, նախագծի քննարկման, ինչպես նաև Ցեղասպանության ոճրի կանխարգելման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող միջազգային շարունակական ջանքերին։

Սեմինարի մասնակիցներն իրենց ելույթներում երախտագիտություն են հայտնել Հայաստանին՝ կարևոր նախաձեռնության և կոնսենսուսային բանաձև մշակելու ուղղությամբ գործադրած հետևողական ջանքերի համար, ընդգծեցին Ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ միասնական ջանքերի անհրաժեշտությունը, ցեղասպանությունների զոհերի միջազգային օրվա սահմանման կարևորությունը։ Բանախոսին ուղղվել են մի քանի տասնյակ հարցեր ինչպես բանաձևի նախագծի բանակցման և այդ առումով ձեռքբերած փորձի, այնպես էլ բանաձևի կիրառական դրույթների իրականացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ:

ՀՀ ներկայացուցիչը վերստին շնորհակալություն հայտնեց համահեղինակ յոթանասունմեկ պետությունների, այդ թվում երկու տասնյակից ավելի ֆրանկոֆոն երկրների պատվիրակություններին՝ բանաձևի ընդունմանն աջակցելու և ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ գործադրվող միջազգային ջանքերին ցուցաբերած կարևոր օժանդակության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում