Շվեդիայի ներկայացուցիչ, «Եվրատեսիլ-2015» երգի մրցույթի հաղթող Մոնս Զելմերլևը հայտնվել է քաղաքական սկանդալի կենտրոնում: Սոցցանցի իր էջում նա տեղադրել է լուսանկար, որում նա պառկած է բազմոցին, իսկ ոտքերի տակ… Ալբանիայի դրոշն է:
Իհարկե, նրա 370 հազար բաժանորդներից շատերը չէին կարող դա չնկատել: Նման «թերացումը» կարող է նրան արժենալ իր իսկ հեղինակությունը: Մասնավորապես, վրդովվել են երգչի ալբանացի երկրպագուները, որոնք լուսանկարն անվանել են «սադրիչ ու գարշելի»:
Բանը հասել է նրան, որ երգչին սկսել են սպառնալ ֆիզիկական հաշվեհարդարով:
Արդյունքում՝ նա ստիպված է եղել դիմել իրավապահ մարմիններին, որպեսզի նրանք հանգստացնեն կատաղած ալբանացիներին, քանի դեռ ուշ չէ:







































