Ղազախստանի Շիմքենթ քաղաքում իրավապահները ձերբակալել են ֆիզկուլտուրայի ուսուցչի, ով կասկածվում է աշակերտուհու առևանգման մեջ։ Այս մասին հայտնում է Rosbalt-ը՝ հղում անելով շրջանային դատախազության մամլո ծառայությանը։
Քննության տվյալներով՝ մայիսի 28-ին N95 միջնակարգ դպրոցի 25-ամյա ուսուցիչը երեք հանցակիցների հետ առևանգել է 11-ամյա դպրոցականին՝ ամուսնության նպատակով։ Աղջկա ծնողների հաղորդմամբ՝ քրեական գործ է հարուցվել «առևանգման» հոդվածով։
Ուսուցիչը ներկայում մեկուսարանում է։ Հանցակիցների ինքնությունը պարզվում է։











































