Իտալական Tuttosport պարբերականի փոխանցմամբ՝ Թուրինի «Յուվենտուս»-ը պայմանագրի հարցում համաձայնության է եկել Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Սամի Խեդիրայի հետ:
Ֆուտբոլիստն արդեն բուժզննում է անցել: Կողմերը պատրաստվում են պայմանագիր ստորագրել: Թուրինյան ակումբի ղեկավարությունն այժմ որոշում է՝ երբ կատարել Խեդիրայի շնորհանդեսը:
Ամենայն հավանականությամբ, այն տեղի կունենա Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո, որը կայանալու է հունիսի 6-ին:
Հիշեցնենք, որ Խեդիրան հուլիսի 1-ին ստանալու է ազատ գործակալի կարգավիճակ: Այսպիսով՝ նրա տրանսֆերը թուրինյան ակումբին բաժին է հասել անվճար:









































