Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Դաշնային սենատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը։
Մինչդեռ մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե Բրազիլիայի դաշնային սենատը ոչ թե ընդունել է բանաձև, այլ ընդամենը բանաձևը մտել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողով:
ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատեց, որ Բրազիլիայի Դաշնային սենատը նման բանաձև ընդունել է, ինչի մասին հայտարարություն կա նաև ԱԳՆ պաշտոնական կայքում: