Թուրքիայի հյուսիսային Սամսուն գավառում անցկացված ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության նախընտրական հանրահավաքը վերածվել է մասնակիցների և ոստիկանության միջև բախումների։ Այս մասին հայտնում է Milliyet-ը։
Բախումների հետևանքով վնասվածքներ է ստացել 11 մարդ, որից 7-ը՝ ոստիկան։ Ոստիկանությունը ձերբակալել է 15 մարդու։
Հունիսի 7-ին Թուրքիայում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 20 կուսակություն։ Դրա համար 54 երկրի դեսպանատներում կստեղծվի 112 ընտրատեղամաս։











































