«Նապոլի»-ի նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հաստատել է, որ գլխավորելու է Մադրիդի «Ռեալ»-ը: Տեղեկություններ են շրջանառվում, որ նրա շնորհանդեսը կայանալու է հունիսի 3-ին:
«Շատ գոհ եմ և լի հույսերով, որ գլխավորելու եմ «Ռեալ»-ը: Չնայած՝ դեռ քննարկելու հարցեր կան: Երազանքս իրականանում է»,- նշել է Բենիտեսը, ով այսօր առջավոտյան ժամանել է Մադրիդ:
Հիշեցնենք, որ 2014/15թթ մրցաշրջանից հետո «Ռեալ»-ից հեռացվել էր իտալացի մասնագետ Կարլո Անչելոտին: «Ռեալ»-ը մրցաշրջանն ավարտել էր առանց տիտղոսների:







































