Համացանցում է հայտնվել տեսանյութ, որն առաջացրել է օգտատերերի մեծ արձագանքը: Տեսանյութի գլխավոր հերոսներն են ավիակիրը, որի տախտակամածը վերածվել է մրցուղու, և BMW M4 ավտոմեքենան: Ի՞նչ է սա՝ ֆե՞յք, գովա՞զդ, թե՞ իրական մշակում՝ առայժմ հայտնի չէ։ Այս մասին գրում է Novate.ru-ն:
Համացանցում հայտնվելուց հետո այն բազմաթիվ քննարկումների տեղիք տվեց: Օգտատերերից ոմանք այն վերագրում են գերմանական BMW ավտոարտադրողին: Հատկանշական է, որ օգտատերերի ուշադրությանն է արժանացել ոչ այնքան BMW-ն, որքան ավիակիրը:








































