Լոնդոնի «Արսենալ»-ի հարձակվող Օլիվյե Ժիրուն Անգլիայի Գավաթի եզրափակչի` «Ասթոն Վիլա»-ի (4:0) դեմ խաղից հետո կիսվել է իր տպավորություններով, տեղեկացնում է Goal.com-ը:
«Մենք կարող ենք վայելել մեր նվաճած գավաթը, սակայն ապագայում դա չի կարող սփոփիչ նվաճում լինել: Պետք չէ բավարարվել նվաճած գավաթով: Ինձ դուր է գալիս հանդես գալ այստեղ:
Մեծ պատիվ է հանդես գալ «Արսենալ»-ում: Հուսով եմ, որ գալիք մրցաշրջանում մենք կկարողանանք մասնակցել չեմպիոնական մրցավազքին: Բոլորս ավելին ենք ցանկանում»,- հայտարարել է ֆրանսիացի հարձակվողը:







































