ԱՄՆ գիտնականները հանգել են այն եզրակացության, որ տղամարդկանց մեկ հինգերորդը կանացի ուղեղ ունի, հայտնում է Rosbalt-ը: Չնայած դրան՝ տղամարդու և կնոջ ուղեղները էականորեն տարբերվում են:
Օրինակ՝ տղամարդիկ ավելի վատ են լսում: Կանանց լսողությունը ավելի սուր է գլխուղեղի աջ կիսագնդի ակտիվության պատճառով, որը նրանց մոտ ավելի զարգացած է, քան տղամարդկանց:
Որոշ զգայարանների սրության շնորհիվ կանայք երբեմն ավելի արագ են հասկանում տղամարդկանց: Միաժամանակ կանայք շրջակա աշխարհը ընկալում են ավելի մեծ զգուշությամբ, քան տղամարդիկ:
Նշվում է նաև, որ կանայք ավելի բաց են շփումների համար: Օրինակ՝ արդեն մանկապարտեզից աղջիկները ավելի շատ են խոսում, քան տղաները: Աղջիկներն ավելի զգուշությամբ են վերաբերվում պատահական ծանոթություններին, ինչպես նաև չեն կարողանում իրենց մեջ պահել խնդիրները, նրանց միշտ հարկավոր է զրուցակից «սիրտը բացելու համար»:
Գիտնականները պարզել են, որ կանանց և տղամարդկանց ուղեղներում այս տարբերությունները ի հայտ են գալիս վաղ մանկությունից սկսած:
Մասնագետները վստահ են, որ նույնիսկ այն, որ տղան ոտքով է հարվածում գնդակին, իսկ աղջիկն այն վերցնում է ձեռքերով, կապված է հորմոնների տարբերության հետ:









































