Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Արտուրո Վիդալը կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալ»-ում, տեղեկացնում է Marca-ն:
Ըստ աղբյուրի` Ռաֆա Բենիտեսը, ով մոտ օրերս կարող է դառնալ «արքայական ակումբ»-ի գլխավոր մարզիչը, կարծում է, որ 28-ամյա չիլիացին կարող է դառնալ թիմի գլխավոր տրանսֆերային նպատակը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վիդալի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալ»-ը և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:
Հավելենք, որ 14/15 մրցաշրջանի ավարտված առաջնությունում Վիդալը 48 խաղում դարձել է 4 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:







































