Այսօր Թուրքիայում մեկնարկել են Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի հատուկջոկատայինների «Կովկասյան արծիվ» համատեղ զորավարժությունները: Այս մասին գրում է BBC-ն:
Ինչպես հայտնում է Թուրքիայի գլխավոր շտաբը՝ «զորավարժությունների նպատակն է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինված ուժերի միջև համագործակցության, համակարգման և բարեկամական հարաբերությունների զարգացումը»:
Թուրքական կողմից զորավարժություններին մասնակցում են հատուկջոկատայինների սոտրաբաժանումը, 2 ուղղաթիռ, մեկ տրանսպորտային ինքնաթիռ, Վրաստանից և Ադրբեջանից՝ հատուկ նշանակության մեկական ջոկատ:









































