ԱՄՆ-ում ավելի քան 130 մարդ, ովքեր նացիստական Գերմանիայում մասնակից են եղել ռազմական հանցագործություններին, ընդհանուր առմամբ ստացել են 20.2 մլն դոլարի սոցնպաստ:
Associated Press-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ԱՄՆ սոցապահովության վարչության զեկույցում, որը կհրապարակվի հունիսի 2-ին:
Սոցիալական վճարների մոտ մեկ քառորդը՝ 5.7 մլն դոլար, տրվել են այն մարդկանց, որոնց մասնակցությունը երրորդ ռեյխի աշխատանքին բացահայտվել է, և որոնք վտարվել են երկրից:
Ավելի քան 14 մլն դոլար վճարվել է այն մարդկանց, ովքեր չեն վտարվել, սակայն հրեաների ոչնչացման ժամանակ համագործակցել են ֆաշիստների հետ:








































