Գլխին հրազենային հարված ստացած 19-ամյա Մուտլու Կայան հոսպիտալացումից 12 օր անց ուշքի է եկել: Քրոջ պատմելով՝ հարցերին պատասխանում է աչքերը թարթելով, նույնիսկ լաց է եղել:
Երգչուհին վիրավորվել էր իր սեփական տանը: Մահափորձը տեղի էր ունեցել «Նրա հրաշալի ձայնը» մրցույթում առաջին ելույթից հետո: Մրցույթն անց է կացնում Fox հեռուստաալիքը: Սպանության կասկածանքով ձերբակալվել է Մուտլու Կայայի ընկերը. մի անգամ արդեն աղջիկը դիմել էր ոստիկանություն՝ մեղադրելով նրան իր հանդեպ սպառնալիքներ կիրառելու համար: Հետագայում, սակայն շարունակել է հանդիպել նրա հետ:
Աղջկա հայրը՝ Մեհմեդ Կայան, հայտարարել է, որ երբ աղջիկն ուշքի է եկել, ինքն ասես նոր ծնվեր:









































