Բոլիվիայի դատարանը ոստիկանությանը սանկցիա տվել պաշտոնաթող գեներալ Գարի Պրադո Սալմոնին ձերբակալելու համար: Նա հայտնի է որպես հայտնի հեղափոխական Էռնեստո Չե Գևարային ձերբակալած մարդ: Այս մասին հաղորդում է Lenta.ru կայքը:
Պաշտոնաթող գեներալին ձերբակալել են այն բանի համար, որ իբր մասնակցել է Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի դեմ կազմակերպված դավադրությանը: Քննությունը պարզել է, որ Գարի Պրադոն աջակցություն է ցուցաբերել խռովարարներին: Սակայն նրան չէին ձերբակալում այնքան ժամանակ, քանի դեռ չհրաժարվեց ներկայանալ դատական նիստերին:
Սակայն նրա բարեկմները տեղեկացրել են, թե քանի որ դատական նիստը տեղի է ունեցել 2600 մետր բարձրության վրա, ապա բժիշկները խորհուրդ չեն տվել առողջական լուրջ խնդիրներ ունեցող Գարի Պրադոյին մասնակցել այդ նիստերին:







































