Երեկ Սարդարապատում էր նաև ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, ով հակված չէր լրագրողների հետ զրույցի:
«Առաջին լրատվական»-ի հետ վարչապետը համաձայնեց կարճ զրուցել: Ներքին քաղաքական հարցերին հերթ չհասավ: Նա անդրադարձավ միայն Մոսկվայում Ադրբեջանի դեսպանի՝ վերջերս արած հայտարարությանը, թե Բաքուն ԵՏՄ մտնելու հարցը կքննարկի միայն ԼՂ հարցը կարգավորելուց հետո, որին հաջորդել էր Ադրբեջանի և ՌԴ արտգործնախարարներ Էլմար Մահմեդյարովի և Սերգեյ Լավրովի հանդիպումը, որի ժամանակ քննարկվել էր ԼՂ հակամարտության կարգավորման հարցը:
Արտաքին քաղաքական հարցերում Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների սերտացումը ի՞նչ գործընթացների սկիզբ կարող է դնել: Հնարավո՞ր է՝ Ռուսաստանը ուժեղացնի ՀՀ-ի վրա ճնշումները՝ ԼՂ հարցի շուրջ զիջումներ կորզելու նպատակով:
Ավելին՝ տեսանյութում։