Ճապոնիայի հարավային Կուտինոէրաբուձիմա կղզում սկսվել է Սինդակե հրաբխի ժայթքումը։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։ Օդերևութաբանները հայտարարել են վտանգավորության առավելագույն՝ 5-րդ մակարդակ։ Հանձնարարվել է անհապաղ բնակիչներին տարհանել հարակից տարածքներ։
Մոխրի ու ծխի սյունը հասնում է 9000 մետրի։
Ճապոնիայի կառավարությանը կից ստեղծվել է ճգնաժամային շտաբ։ Շուտով վարչապետի գլխավորությամբ կանցկացվի արտակարգ հանդիպում։
Վերջին անգամ այս հրաբուխը ժայթքել էր 1993 թվականին՝ խլելով մի քանի մարդու կյանք։








































