«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը ցանկանում է «կարմիր սատանաներ»-ի կազմում տեսնել Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեմային, ՊՍԺ-ի հարձակվող Էդիսոն Կավանիին կամ «Տոտենհեմ»-ի ֆուտբոլիստ Հարի Քեյնին: Այդ մասին հայտնում է Daily Star-ը:
Ֆրանսիայի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի ձեռքբերման համար «Յունայթեդ»-ը կպայքարի «Արսենալ»-ի հետ: Ավելի վաղ «զինագործներ»-ը հայտարարել են, որ պատրաստ են 40 մլն ֆունտ վճարել Բենզեմայի իրավունքների համար: Հարձակվողը դեմ չէ փոխել ակումբային գրանցումը: «Ռեալ»-ի հետ նրա պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2019 թվականի հունիսի 30-ը:
Կավանին ՊՍԺ-ի ղեկավարներին խնդրել է վաճառքի հանել իր տրանսֆերը: Հարձակվողի ծառայություններով են հետաքրքրված «Նապոլի»-ն, «Արսենալ»-ն ու «Յուվենտուս»-ը:
Ինչ վերաբերում է Քեյնին, ապա նա նշել է, որ չի պատրաստվում հեռանալ «Տոտենհեմ»-ից:











































