«Բարսելոնա»-ի նախկին ֆուտբոլիստ Էրիկ Աբիդալի կարծիքով` ակումբի համար նպատակահարմար չէ կորցնել Դանի Ալվեսի կարգի պաշտպանի:
«Եթե Ալվեսը հեռանա կատալոնական ակումբից, ապա ի դեմս նրա «Բարսելոնա»-ն կկորցնի հիանալի ֆուտբոլիստի և գերազանց անձնավորության: Վերջին մրցաշրջանում Դանին ապացուցեց, թե որքան բարձրակարգ ֆուտբոլ է ցուցադրում: «Կապտանռնագույններ»-ը չպետք է կորցնեն այնպիսի պաշտպանի, ինչպիսին Ալվեսն է»,-Marca-ն մեջբերում է Աբիդալի խոսքերը:
Հիշեցնենք` ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Ալվեսը չի ընդունել «Բարսելոնա»-ի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու առաջարկը: Բրազիլացի ֆուտբոլիստը նշել է, որ խոսքը ոչ թե գումարի, այլ իր նկատմամբ հարգանքի մասինէ:










































