Monday, 29 04 2024
«Անայլընտրանքության» ծանր հետեւանքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում

Չեմ կարծում՝ հոսանքը 17 դրամով կթանկանա. էներգետիկայի նախարար

Այսօր Սարդարապատի հուշահամալիրում լրագրողները էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանից հետաքրքրվեցին երեկվա բազմահազարանոց ակցիայից՝ ընդդեմ էլէներգիայի թանկացման։ Ի՞նչ կարող է ասել նախարարը, որը կհուսադրի ՀՀ քաղաքացուն։

«Բոլոր դեպքերում հոսանքի սակագնի թանկացումը հաճելի չէ ոչ մեկին, և դրանով զբաղվելը բոլորովին ցանկանալի աշխատանք չէ ոչ մեկի համար։ Կան իրավիճակներ, որոնցից ելնելով՝ ուղղակի ստիպված ես լինում ինչ-որ հարցերի լուծում տալ։ Այդ հարցերից մեկն էլ էլէներգիայի սակագնի բարձրացումն է»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ հասկանում է խնդրից դժգոհող ցուցարարներին, բոլոր քաղաքացիներին, քանի որ կան սոցիալական հարցեր։

Նա նշեց, որ սակագնի բարձրացման հետ կապված՝ այս պահին կատարվում են ուսումնասիրություններ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ներկայացված հայցերի մասով, և տասը օրից արդյունքները պարզ կլինեն։

Նախարարը նշեց, որ չի կարծում, թե 17 դրամ կթանկանա էլէներգիայի սակագինը. «Վերջնական հայտարարություն կանի հանձնաժողովը, որի իրավասությունների մեջ է»,- ասաց նա։

Նախարարը կո՞ղմ է, թե՞ դեմ խնդրի վերաբերյալ խորհրդարանական լսումներ հրավիրելուն: «Դա խորհրդարանական ուժերը կորոշեն և կկայացնեն համապատասխան որոշում»,- ասաց նա՝ հավելելով, որ իր և բոլորի համար ցանկալի չէ էլէներգիայի սակագնի բարձրացումը և հանրային այսպիսի դժգոհությունը։

Անդրադառնալով ՀԷՑ-ի հնարավոր ազգայնացմանը, նախարարը նշեց, որ այդպիսի խոսակցություններ այս պահին չկան, կան տարբեր խոսակցություններ ՀԷՑ-ի վաճառման հետ կապված։

 

Ավելին՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում