22-ամյա տրանսգենդեր մոդել Հարի Նեֆը պայմանագիր է ստորագրել նորաձևության ոլորտում հայտնի IMG Models գործակալության հետ: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:
«Այսօրվանից սկսվում է Հարի Նեֆի հետ ճամփորդությունը: Այդ աղջիկը վառ ապագա ունի»,- Instagram-ի իր էջում գրել է գործակալության տնօրեն Իվան Բարթը:
Հարին ծնվել և մեծացել է ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Նյութոն քաղաքում: Նա սեռափոխության վիրահատություն է արել, ինչի մասին չի ամաչում բացահայտ խոսել:











































