Լոնդոնում գտնվող Մադամ Տյուսոյի թանգարանը «ծերացրել է» Դևիդ Քեմերոնի մոմե արձանիկը, հայտնում է The Independent-ը:
Դա արվել է երկրի խորհրդարանում Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի ելույթի՝ նոր գումարման նիստի նախօրեին:
Նկարիչների թիմը աշխատել է մոմե արձանիկի վրա՝ ցույց տալու այն փոփոխությունները, որ տեղի են ունեցել երկրի վարչապետի հետ:
Մասնավորապես, մոմե Քեմերոնին ավելացրել են կնճիռներ ու սպիտակ մազեր:










































