Ամորձի պատկերող Bike Balls լուսարձակները հեծանվորդներին գիշերային ժամերին երթևեկելիս կդարձնեն նկատելի՝ այդպիսով պաշտպանելով վթարներից։ Այս մասին հայտնում է Boredpanda.com-ը։
Ստեղծողները Kickstarter սոցիալական ֆինանսավորման հարթակում դրամահավաք էին սկսել երկու շաբաթ առաջ և նախատեսված միջոցներից ավելին հավաքել ընդամենը 3 օրում։
Ոմանք նորարարությունն անվանել են զզվելի և վիրավորական։
Ստեղծողները, սակայն, վստահ են, որ լուսարձակները կապահովեն հումոր և լավ նկատելիություն։










































