Ղրղըզստանն արդեն 2 ամսից կարող է դառնալ ԵՏՄ լիիրավ անդամ՝ կարծում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարար, կոլեգիայի անդամ Ռոբերտ Հարությունյանը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Ավելի վաղ հանրապետության նախագահ Ալմազբեկ Ատամբաևը ստորագրել էր ԵՏՄ-ին հանրապետության միանալու միջազգային պայմանագրերի վավերացման մասին օրինագիծը՝ այդպիսով ավարտին հասցնելով բոլոր ներպետական ընթացակարգերը։ Ըստ այդմ, սակայն, նա նշել է, որ կապված ԵՏՄ-ին միանալու հետ՝ Ղրղըզստանին անհրաժեշտ է տնտեսությունում բարեփոխումների իրականացում։
«2014 թվականի դեկտեմբերին մենք ստորագրել էինք պայմանագիր միությանը Ղրղըզստանի միանալու մասին, և ես հույս ունեմ, որ առաջիկա երկու ամիսներին միության մասնակից երկրները կվավերացնեն այն, և մենք ուրախ կլինենք ողջունելու մեր գործընկերներին որպես այս գործընթացի լիիրավ մասնակիցներ»,- ասել է Հարությունյանը Պետերբուրգի միջազգային իրավական ֆորումում։









































