Աշխարհի ամենաբարձր գագաթի սառույցները կարող են մինչև 2100 թվականը կորցնել իրենց ծածկույթի մինչև 96%-ը, վկայում են նեպալցի, հոլանդացի ու ֆրանսիացի գիտնականների համատեղ ուսումնասիրության տվյալները, որոնք հրապարակվել են The Cryosphere ամսագրում:
«Կլիմայի հետագա փոփոխության սցենարը ենթադրում է, որ Էվերեստի շրջանում սառցադաշտերը կշարունակեն կորցնել իրենց զանգվածը 21-րդ դարում: Սառցադաշտերի կրճատումը 35%-ից 62% հնարավոր է մինչև 2050 թվականը, այն դեպքում, երբ մինչև 2100 թվականը ջերմաստիճանի կայուն բարձրացումը կարող է հանգեցնել սառույցի 73%-ից 96% զանգվածի հալվելուն»,- ասվում է հետազոտության մեջ:
Գիտնականների տվյալով՝ Էվերեստի շրջանում սառույցները գտնվում են 5-6 հազար մետր բարձրության վրա և զգայուն են ջերմաստիճանի փոփոխությունների նկատմամբ:









































