Wednesday, 17 06 2026
11:50
ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի խնդրանքը՝ ծանոթանալու Իրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի դրույթների հետ. ԶԼՄ-ներ
11:30
Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը
Փոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ
11:10
Զելենսկին փորձել է համոզել Թրամփին պահպանել Եվրոպայի դերակատարությունը
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 10-րդ հանդիպմանը
10:50
ԵՄ-ն՝ Հայաստանի կողքին. Բրյուսելը նախապատրաստում է առևտրային արտոնություններ
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված

Հավասարություն, մատչելիություն և որակ. կոռուպցիայի դեմ պայքարի նոր ծրագիր

ՀՀ բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումների իրականացման նպատակով այսօր մեկնարկել է նոր` «Հայաստանում բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքարի» ծրագիրը, որի պաշտոնական մեկնարկին ներկա են գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան և այլք: Կարինե Հարությունյանը նախարարության անունից ողջունել է ծրագրի մեկնարկը` շնորհակալություն հայտնելով գործընկեր կազմակերպություններին` Եվրախորհրդին և Եվրոպական միությունը:

«Շնորհակալություն եմ հայտնում Եվրախորհրդին՝ մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված նվիրվածության և ժողովրդավարության սկզբունքների պահպանման, ինչպես նաև այն փաստի համար, որ մեր գործընկերները ուշադրություն են դարձնում կոռուպցիայի դեմ պայքարին»,-նշել է Կարինե Հարությունյանը` ընդգծելով, որ այդ առթիվ ուսումնասիրել է կոռուպցիոն դրսևորումների ռիսկը տարբեր երկրներում՝ հղում անելով հատկապես Transparency International միջազգային կազմակերպության տվյալներին:

«Կոռուպցիայի տեսանկյունից Հայաստանում վիճակը դանդաղ բարելավվում է: Մեր երկրում կոռուպցիայի վիճակի վերաբերյալ ուսումնասիրություններ են կատարվել, և կարևոր է, որ մեծ առաջընթաց կա կոռուպցիայի նվազեցման գործում»,-նշել է նախարարի տեղակալը՝ ևս մեկ անգամ ընդգծելով կոռուպցիայի դեմ պայքարի կարևորությունը: Անդրադառնալով ծրագրին` Կարինե Հարությունյանը շեշտել է, որ այն կնպաստի բարձրագույն կրթության ոլորտում երեք խնդրի լուծմանը` հավասարություն, մատչելիություն և որակ:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան կարևորել է ծրագրի մեկնարկը: «Հույս ունեմ, որ ծրագիրը կբարելավի բարեխիղճ կառավարումը կրթության ոլորտում, կամրապնդի բարեվարքությունը: Կրթությունը բարելավելու միջոցներից է նաև գիտական շրջանակների բարեվարքության ամրապնդումը: Կոռուպցիայի նվազեցումը հասարական կյանքի բոլոր ոլորտներում դժվար է, և ԵՄ-ն կաջակցի, որ Հայաստանում այն նվազի»,- նշել է Տրայան Հրիսթեան` հույս հայտնելով, որ ծրագիրը կրթության ոլորտում արդյունավետ կլինի:

ԵԽ, ԱՊՀ և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային և երկկողմ համագործակցության բաժնի ղեկավար Կատյա Դոլգովա-Դրեյերն իր հերթին նշել է, որ Երևանը վերջին երկու շաբաթվա ընթացքում դարձել է եվրոպական բարձրագույն կրթական տարածքի կիզակետը: “Բոլոր ճանապարհները տանում են Երևան”,-նշել է ԵԽ ներկայացուցիչը`ընդգծելով, որ Հայաստանը գերազանց էր կազմակերպել մայիսի 15-16-ը Երևանում կայացած Բոլոնիայի գործընթացի նախարարական գագաթաժողովը:

Նշենք, որ «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի` Արևելյան գործընկերության երկրներում 2015-2017թթ. ծրագրային համագործակցության շրջանակներում: 400 հազար եվրո բյուջեով ծրագրի տևողությունը 24 ամիս է:

Ծրագրի նպատակը բարձրագույն ուսումնական հաստատություններում բարեվարքության ամրապնդումն ու կոռուպցիայի դեմ պայքարն է՝ օժանդակելով Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2015¬-2018 թվականների միջոցառումների ծրագրի արդյունավետ իրականացմանը:

Ծրագրի խնդիրն է աջակցել գործող մասնագետների համար նախատեսվող կանխարգելիչ և բարեվարքության մեխանիզմների մշակմանը և ամրապնդել արդյունավետ կառավարումը Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում