ԱՄՆ-ն Իտալիային է վերադարձրել երկրից ապօրինի դուրս բերված 25 հնություն և արվեստի գործ: Այս մասին հաղորդում է Associated Press-ը: Վերադարձված արժեքավոր իրերի թվում են էտրուսկական ծաղկամանները, մեր թվարկության I դարի որմնանկարները և հազվագյուտ գրքեր:
Իրերը ամերիկյան թանգարաններից, համալսարաններից և մասնավոր հավաքածուներից երկիր վերադարձնելու համար իտալական կողմը ամոթանք է տվել սեփականատերերին: Այն դեպքերում, երբ դա չի աշխատել, հռոմեացիները դիմել են դատարան: Արդյունքում որոշ իրեր նոր սեփականատերերը կամավոր են հանձնել, որոշներն էլ առգրավել է ոստիկանությունը:
Արտեֆակտների վերադարձի արշավը սկսվել է այն բանից հետո, երբ դրանք հայտնվել են պատկերասրահների կատալոգներում կամ Christie’s և Sotheby’s աճուրդի տներում: Բացառություն է միայն XVII դարի վենետիկյան թնդանոթը, որը հայտնաբերել են Բոստոնի սահմանապահները մաքսանենգությամբ Եգիպտոսից ԱՄՆ տեղափոխելու փորձի ժամանակ:









































