Իտալական «Նապոլի»-ի գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսը մոտ է Մադրիդի «Ռեալ»-ի հետ պայմանագիր կնքելուն, տեղեկացնում է CalcioNapoli24-ը:
Ըստ աղբյուրի` երկուշաբթի օրն իսպանացի մասնագետը կհանդիպի «արքայական ակումբ»-ի ներկայացուցիչների հետ:
Հաղորդվում է, որ 55-ամյա մասնագետը 2-ամյա պայմանագիր կկնքի «սերուցքայիններ»-ի հետ:











































