Այսօր Հայաստանի կառավարության անդամները ուշանում էին կառավարության հերթական նիստից: Ավելին, ՀՀ ֆինանսների նախկին նախարար, իսկ այժմ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Ներսես Երիցյանը այնքան էր շտապում, որ շնչակտուր վազելով էր մուտք գործում կառավարության շենք: Հարց է` նրա վազքը պայմանավորված էր պատասխանատվության զգացումո՞վ, թե՞ վազում էր, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը իր հասցեին նկատողությամբ հանդես չգա:











































