Համացանցում հայտնվել են Google-ի՝ դեռևս չհայտարարված ֆոտոծառայության սքրինշոթերը, որն առանձնացված է Google+ սոցկայքից: Google Photos-ի լուսանկարները տեղադրել է Android Police կայքը:

Բջջային ծրագիրը, որի թողարկման մասին կարող է հայտարարվել այս շաբաթ, թույլ կտա որոնել մարդկանց, կենդանիների և այլ օբյեկտների լուսանկարների վրա համակարգչային տեսողության տեխնոլոգիայի շնորհիվ, ինչպես նաև ավտոմատ կրկնօրինակել ֆայլը «ամպիկում» և մշակել այն:

Google Photos-ում լուսանկարները հնարավոր կլինի դասդասել ըստ օրերի կամ ամիսների, ինչպես Google+ -ում` այժմ: «Գեղեցկացնել» կոճակին կփոխարինի Assistant-ը, որը կօգնի մշակել լուսանկարը, կոլաժ պատրաստել:

Նախատեսվում է, որ ֆոտոծառայությունը հասանելի կլինի photos.google.com հասցեով:









































