Թուրքիայի մաքսային ծառայությունը Ստամբուլի Ամբադլի նավահանգստում Էկվադորից ժամանած, Սինգապուրի դրոշով նավի ստուգման ժամանակ հայտնաբերել է կոկաինի ռեկորդային քանակ՝ 110 կգ 13 միլիոն դոլար արժողությամբ: Այս մասին հաղորդում է ria.ru-ն:
Կոկաինը գտնվել է նավի սառնարաններում փաթեթավորված 96 տուփերում, որոնք տեղավորված են եղել 4 պայուսակների մեջ: Բաց գույնի փոշին ստուգելուց հետո փորձագետները պարզել են, որ այն կոկաին է:
Ըստ գործակալության տվյալների` դա թուրքական մաքսային ծառայությունների կողմից հայտնաբերված ամենամեծ խմբաքանակն է: Դատախազությունը սկսել է հետաքննությունը:









































