Ադրբեջանական 1News.az կայքի փոխանցմամբ, Ադրբեջանի ռազմաօդային ուժերն ուսումնական թռիչքներ են իրականացնում մերձռազմաճակատային շրջաններում: Խոսքը գնում է Աղդամի (Ակն), Թարթառի ու Բարդայի շրջանների մասին:
Այդ ուսումնական թռիչքներին մասնակցում են 6-7 կործանիչներ ու 8-10 ռազմական ուղղաթիռներ:
Առայժմ այլ մանրամասներ չեն նշվում: