Ամերիկացի ինժեներների մի խումբ ներկայացրել է համակարգիչ, որի արժեքը հավասար է 9 դոլարի, ընդ որում՝ այն ունի աշխատանքի համար անհրաժեշտ գործիքների գործառույթներ, հայտնում է RT-ն:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ սարքը բավական կոմպակտ է, սակայն կատարում է բոլոր հիմնական գործառույթները: Դրանով կարելի է ստեղծել ու խմբագրել տեքստային փաստաթղթեր, որոնել տեղեկություն համացանցում, խաղալ հասարակ խաղեր:
Սարքի արժեքը 9 դոլար է, որի շնորհիվ այն հասանելի կլինի մոլորակի ամեն բնակչի համար:
Իր ցածր արժեքի պայմաններում անգամ կալիֆոռնիացի գյուտարարները հայտարարել են, որ համակարգիչը, որը ստացել է CHIP անվանումը, կունենա 1 Գհց հզորությամբ պրոցեսոր, 512 Մբ օպերատիվ հիշողություն ու 4 գիգաբայթանոց կոշտ սկավառակ:








































