Թուրինի «Յուվենտուս»-ի գլխավոր մենեջեր Ջուզեպե Մարոտան խոսել է ֆրանսիական ՊՍԺ-ի և Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Էդինսոն Կավանիի հավանական տրանսֆերի մասին, տեղեկացնում է Sky Sports-ը:
««Յուվենտուս»-ը չի հետաքրքրվել Կավանիի ծառայություններով: Մենք այժմ բանակցություններ ենք վարում Մադրիդի «Ռեալ»-ի հետ»,- հայտարարել է Մարոտան:
Հավելենք, որ «ծեր սենյորա»-ն ցանկանում է ձեռք բերել «արքայական ակումբ»-ի գերմանացի կիսապաշտպան Սամի Խեդիրայի տրանսֆերը:










































